Դեր Զորում ահաբեկիչների հարձակումից 20 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքում, որը դեռևս գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, ահաբեկիչների հարձակման հետևանքով մահացել է 20 խաղաղ բնակիչ, ևս 40-ը վիրավոր է:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին»՝ խաղաղ բնակիչների ուղղությամբ պարբերաբար կրակահերթեր են տեղի ունեցել հունվարի 15-28-ն ընկած ժամանակահատվածում:
Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով:
Նշենք, որ Եփրատ գետի աջ ափին ընկած Դեր զորը նաև համանուն Դեյր-էլ-Զոր մարզի վարչական կենտրոնն է, որը սիրիացիները հաճախ կոչում են «Անապատի մարգարիտ»:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



