Թուրքիայում ձերբակալել են քրդամետների կուսակցության խոսնակին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալել են ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պաշտոնական խոսնակ Այհան Բիլգենին, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ Դիարբեքիր քաղաքի դատախազության կողմից Բիլգենի վերաբերյալ տարվող քննության շրջանակներում ցուցմունք տալու չներկայանալու պատճառով վերջձինիս դատարանի որոշմամբ ձերբակալել են և շուտով կտեղափոխեն Դիարբեքիր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



