Մոսկովյան մետրոյում կինը երեխայի հետ նետվել է գնացքի տակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է այն կինը, որն իր անչափահաս դստեր հետ միասին նետվել էր գնացքի տակ մետրոյի «Մոլոդյոժնայա» կայարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բժշկական շրջանակներում գործակալությանը պատմել են, որ աղջիկը ծանր վիճակում է։ «Տուծած կնոջն ու նրա երեխային ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրանց շտապ վիրահատել են։ Գիշերը կինը մահացել է»,-նշել է աղբյուրը։
Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 28-ին։ 1974 թ․ ծնված կնոջ նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ մանկահասակ երեխայի վրա մահափորձի համար։
Քննության վարկածով, մայրը բռնել է 2006 թ․ ծնված աղջկա ուսերից ու նետվել մոտեցող գնացքի տակ։ Գնացքը արագ արգելակել է, որից հետո տուժածներին հանել են գծերի վրայից ու հոսպիտալացրել։ Աղջիկը բազմաթիվ վնասվածքներ է ստացել ու կոմայի մեջ ընկել։
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



