Աֆղանստանում ոչնչացվել է հերոինի արտադրությամբ զբաղվող 6 լաբորատորիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱֆղանստանի անվտանգության ուժերը երկրի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում ոչնչացրել են հերոին արտադրող 6 ընդհատակյա լաբորատորիա: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
«Աֆղանական ազգային բանակի հատուկ նշանակության ուժերը գործողություն են անցկացրել Գիլմենդ նահանգի Սանգին և Նովզադ շրջաններում: Արդյունքում հաջողվել է ոչնչացնել հերոին արտադրող 6 ընդհատակյա լաբորատորիա: Գործողության ընթացքում ոչնչացվել է մեկ գրոհային, ևս երկուսը վնասվածքներ են ստացել», - ասվում է փաստաթղթում:
Դրանից բացի, նախարարության տվյալների համաձայն, լաբորատորիաներում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր քիմիական նյութերով 277 տակառ, որոնք օգտագործվում են թմրանյութերի արտադրության ժամանակ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



