Շներ, որոնք բնորդում են օդափոխիչի հետ (լուսանկարներ)
ԼԱՅՖԿանադական Օնտարիո նահանգում բնակվող լուսանկարիչ Իլոնա Հաուսը հիմնականում լուսանկարում է կենդանիներին: Վերջերս նա հրապարակել է BLOW («Շնչյուն») անվանումով ֆոտոշարքը, որում ցուցադրել է հին օդափոխիչի մոտ բնորդող շների:
Boredpanda-ն գրում է, որ Իլոնան համագործակցում է անհատների և ընկերությունների հետ, իսկ BLOW նախագծի վրա աշխատել է մոտ երեք տարի:
«BLOW-ի գաղափարն ունեցա, երբ ամառային մի շոգ օր տեսա` ինչպես է շանս գեղեցիկ մորթին ծածանվում օդափոխիչի հոսանքից: Ամիսներ շարունակ փնտրեցի անհրաժեշտ օդափոխիչը, այնուհետև թարմ ներկեցի այն ու սկսեցի լուսանկարել լավագույն մոդելներին», - պատմել է Իլոնան:
Լուսանկարչի խոսքերով` իր համար կարևոր էր, որ նախագիծը ստեղծագործական ու գեղարվեստական լինի, և յուրաքանչյուր շան ֆոտոսեսիան` եզակի:










1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



