Ձյան ծանրությունից Մարալիկում շենքի տանիք է փլվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի տանիքը ձյան ծանրությունից փլվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է որ, փլուզվել է Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի հարավային հատվածի տանիքի հողակալը, թափվել է մոտ 50 քար և վնասել տանիքի ծածկը (մոտ 375 քմ):
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



