Փրկարարները հայտնաբերել են Սիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղի սարերում կորած երիտասարդներից մեկի դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 29-ին, ժամը 02.50-ին քաղաքացուց ահազանգ է ստացել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ժամը 07.53-ին փրկարարները հայտնաբերել են 1991 թ. ծնված Վ. Հ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները ժամը 08.37-ի դրությամբ հայտնաբերել են 1993 թ. ծնված Ս. Դ.-ի դին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



