Մոնբլանում ռուս դահուկորդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի Մոնբլան լեռնազանգվածի սառցադաշտերից մեկում հունվարի 29-ին ռուս դահուկորդի մարմին է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
Տարածաշրջանի փրկարար ծառայությունից ստացված տվյալների համաձայն` 30-ամյա ռուսաստանցին մահացել է շաբաթ օրը, իսկ մարմինը հայտնաբերվել է 3000 մետր բարձրություններում:
Հետաքննության տվյալներով`տղամարդը դահուկներով սահելիս է եղել լեռնային տեղանքում իր 60-ամյա հոր հետ: Վերջինիս փրկարարներն այսօր հայտնաբերել շոկային վիճակում:
Նա ողջ գիշերն անցկացրել է սառցադաշտի ճեղքվածքներից մեկում: Տարեց տղամարդը պատահաբար ընկել է սառցե ճեղքվածքի մեջ` փորձելով բջջային կապի միջոցով փրկարարների կանչել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



