Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՔԾ-ում ավարատվել է քննիչի կողմից կաշառք ստանալու և խարդախության փորձ կատարելու գործով նախաքննությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Արթուր Սարուխանյանն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում խաղադրույք կատարելու համար գումար հայթայթելու նպատակով զանգահարել է Ռոբերտ Հովհաննիսյանին և իր լիազորությունների շրջանակում քրեական գործով վերջինիս օգտին գործողություններ կատարելու խոստում տալով՝ պահանջել և ստացել է զգալի չափերի կաշառք:

Բացի այդ, 2015 թվականի մայիսի 18-ին`աշխատանքից ազատվելուց հետո, Արթուր Սարուխանյանը կրկին խաղադրույք կատարելու համար, խաբեության եղանակով, ուղղակի դիտավորությամբ, ի սկզբանե նպատակ ունենալով Ռոբերտ Հովհաննիսյանից կատարել հափշտակություն, զանգահարել է վերջինիս և հայտնել, թե, իբր,  հանդիպել է քրեական գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հետ, ով քրեական գործը կարճելու համար պահանջել է 200 հազ. ՀՀ դրամ: Արթուր Սարուխանյանը հորդորել է իր միջոցով փոխանցել պահանջվող գումարը, սակայն Ռոբերտ Հովհաննիսյանի՝ գումար չտալու պատճառո վ Ա. Սարուխանյանը չի կարողացել իր հանցավոր մտադրությունը հասցնել ավարտին:

Որոշ ժամանակ անց Ռոբերտ Հովհաննիսյանն Արթուր Սարուխանյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ իր վերաբերյալ քրեական գործն ուղարկվում է դատարան և խնդրել է ինչ-որ կերպ օգտակար  լինել: Ա. Սարուխանյանը սկզբից հրաժարվել է, ապա հասկանալով, որ քիչ հավանական է, որ դատարանը նրան ազատազրկման կդատապարտի, ստել է, թե, իբր, կհանդիպի դատախազին և կփորձի լուծել պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ ծառայության մեջ սահմանափակում մտցնելու վերաբերյալ միջնորդություն անելու հարցը: Դրանից հետո Ռ. Հովհաննիսյանը զանգահարել է Ա. Սարուխանյանին և խեղաթյուրելով իրականությունը` հայտնել է, իբր, կրկին խոսել է դատախազի հետ, ով պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ ծառայության մեջ սահմանափակում մտցնելու վերաբերյալ միջնորդություն անելու համար պահանջել է 500 հազար ՀՀ դրամ: Ռոբերտ Հովհաննիսյանը համաձայնել է, սակայն Արթուր Սարուխանյանն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը, քանի որ բռնվել է հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:      

Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, Արթուր Սարուխանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 34-178-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:   ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին