Կանադայում Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա հարձակման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ. CBC
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Կանադայում Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա, որը հայտնի Է որպես Իսլամական մշակութային կենտրոն, հարձակման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ: Ընդամենն այդ պահին շենքում եղել Է 40-ից մինչեւ 100 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հունվարի 29-ին հայտնել Է CBC ռադիոկայանը, մզկիթում աղոթողներին գնդակահարած անձինք եղել են դիմակներով եւ գոչում Էին «Ալլահ աքբար»: Մզկիթի ղեկավար Մոհամեդ Յանգուին լրագրողներին հայտնել Է, որ հարձակման հտեւանքով զոհվել Է հինգ մարդ: Ոստիկանությունում առայժմ չեն հայտնում զոհերի ու տուժածների թվաքանակը, բայց հաստատում են, որ «կան զոհվածներ ու վիրավորներ»:
Իրավակարգի պահապանները նշել են, որ ձերբակալել են երկու հարձակվողների, հավելելով, որ նրանք ունեցել են երրորդ հանցակիցը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատահածը որակել Է «վախկոտ հարձակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



