Առնվազն վեց մարդ է զոհվել եւ ութը՝ վիրավորվել Քվեբեկի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն վեց մարդ Է զոհվել Կանադայի Քվեբեկի նահանգում մզկիթի վրա կատարված հարձակման հետեւանքով, եւս ութ հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 30-ին հայտնել Է տեղի ոստիկանությունը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Քվեբեկի իշխանությունները պատահածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:
Երեւանի ժամանակով հունվարի լույս 30-ի գիշերը անհայտ անձինք մզկիթ են ներխուժել երեկոյան աղոթքի ժամանակ եւ կրակ բացել այնտեղ: ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ պահին մզկիթում գտնվում Էր շուրջ 40 մարդ:
Արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու կասկածյալների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



