Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԵՄ-ն սատարում է ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ստեղծմանը. Սաջադ Քարիմ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա խնդիրների,  լուծման հեռանկարների, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է  բրիտանացի քաղաքական գործիչ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ:

- Պրն Քարիմ,  թեմայի համատեքստում նախ կցանկանայի անդրադառնալ վերջին ամիսների ամենացավոտ իրադարձությանը՝ ապրիլյան պատերազմին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդքան տարի անց Ադրբեջանը վերսկսեցռազմական գործողությունները: Արդյո՞ք դրանք սպասելի էին: 

-Եվրամիության սկզբունքային դիրքորոշումը, որը մենք բազմիցս կրկնել ենք տարիների ընթացքում, այն է, որ ներկայիս ստատուս քվոն այս հակամարտությունում անընդունելի եւ անկայուն է, որովհետեւ այն մշտապես պարունակում  է սրացման եւ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ: Այդ իսկ պատճառով մենք միշտ խոսել ենք երկարաձգված, այլ ոչ թե սառեցված հակամարտության մասին, եւ ես կարծում եմ՝ հենց ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ մեր մտավախություններն արդարացված են: 

-Միջազգային հանրությունն, այդ թվում նաեւ՝ Դուք, այս հարցի վերաբերյալ կոչեր հնչեցրիք, սակայն  պաշտոնապես նախահարձակ կողմի վերաբերյալ ոչինչ չասվեց: Չեք կարծու՞մ, որ դա, այնուամենայնիվ, կարեւոր էր: Կցանկանայի իմանալ՝ Ձեր անձնական կարծիքը:

-Տեսեք, հատկապես պատերազմի պարագայում չափազանց դժվար է ինչ-որ մեկի անձնական կարծիքը առաջ տանել, հատկապես, երբ մենք՝ որպես ԵՄ, անմիջական հասանելիություն չունենք դեպի տարածաշրջան. մի բան, որ մենք՝ որպես Եվրախորհրդարան, շատ անգամներ ենք առաջարկել:  Այդ իսկ պատճառով, մենք միանշանակ սատարում ենք  ԵԱՀԿ  հետաքննական մեխանիզմի ստեղծմանը, ինչը մենք կոչ ենք արել ու շարունակելու ենք կոչ անել:

-Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ հակամարտության լուծումը քաղաքական է, և դրան հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով: Բայց տարիների ընթացքում հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները այդքան էլ չեն տանում դեպի դրան, քանի որ Ադրբեջանը կարծես թե չի ցանկանում փոխել դիրքորոշումը: Ի՞նչ եք կարծում այս հարցի առնչÕ �ւթյամբ:

- Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չի կարող լինել:  Ներկայումս ստեղծված է մի իրավիճակ, որը երկարաձգված հակամարտություն է, այսինքն՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Նման ստատուս քվոն մշտական լուծում չէ:

- Ի՞նչ եք կարծում, Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթացում կարո՞ղ է ինչ-որ դեր խաղալ:

-Այժմ առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցությունների շարունակական գործընթաց: Այն կարող է կատարյալ չլինել, բայց միակն է, որ մենք ունենք եւ որին համաձայնել են եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը: Կասկածում եմ, որ այս փուլում նման նոր էլեմենտներ ներմուծելը կլինի խոհեմ: 

- Պրն Քարի՛մ, իսկ ի՞նչ կասեք ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության՝ մասնավորապես տարեցների, ինչպես նաեւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին, որոնք փաստերով ներկայացվեցին մի շարք միջազգային կառույցների: Փաստն էլ այն է, որ զոհվածների մարմինները փոխանակելիս հայկական կողմին հանձնվեցին զինծառայողներ ի խոշտանգված մարմինները: Սա դեմ է պատերազմի բոլոր նորմերին: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է մեղավոր կողմին պատասխանատվության ենթարկել: 

-Պատերազմի հանցագործությունները չափազանց լուրջ խնդիր են, որոնց մենք բոլորս պետք է տանք քաղաքական առաջնահերթություն: Հենց դրա համար էլ միջազգային հանրությունը ստեղծել է Միջազգային քրեական դատարան, որտեղ ուսումնասիրվում են ցեղասպանության, պատերազմի, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները:  ԵՄ բոլոր անդամ պետությունները վավերացրել են Հռոմի ստատուտը, որն ընկած է այս դատարանի ստեղծման հիմքում: Որպես Եվրախորհրդարան՝ մենք մշտապես հորդորել ենք բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, միանալ մեզ:  Դժբախտաբար, Հայաստանը ստորագրել է, սակայն չի վավերացրել (Ադրբեջանն անգամ չի ստորագրել Հռոմի ստատուտը-հեղ.): Ես պարզապես կարող եմ կրկին հորդորել կողմերին եւ հուսալ, որ Հայաստանը կկարողանա ծառայել որպես օրինակ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին արդեն հայ-ադրբեջանական սահմանի վրա իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը: ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն 12 օր հետո հայտարարություն տարածեց՝ կողմերին հորդորելով հեռու մնալ ագրեսիայից եւ մեղադրանքներից: Կարծես փորձ  արվեց կողմերի միջեւ դնել հավասարության նշան ՝ կրկին զերծ մնալով հասցեական կÕ �չերից այն դեպքում, երբ Ադրբեջանն է, որ  շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը  ու նաեւ ըստ Մինսկի խմբի՝ հրաժարվում է իրականացնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:

-Հայտարարության մեջ ասվում է, որ Բաքուն եւ Երեւանը շարունակում են մեղադրել միմյանց ներխուժման փորձի մեջ, ինչը հանգեցրեց զոհերի: Կարծում եմ՝ սա փաստացիորեն ճիշտ է, չնայած որ, այո՛, այն խուսափում է մեղադրանքը հստակեցնելուց:  Նույն հայտարարությամբ նաեւ կոչ է արվում երկու երկրների ղեկավարներին աջակցել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի հաստատմանը, որը մենք լիովին սատարում ենք, եւ որի կարիքն արդեն տեւական ժամանակ է կա:

-Պրն Քարի՛մ, իսկ ի վերջո ո՞րն է Ձեր անձնական կարծիքը ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ: 

-Իմ անձնական կարծիքն այն է, որ հակամարտության լուծումը կախված է ավելի շատ հենց Երեւանից եւ Բաքվից, քան ինչ-որ այլ կառույցից, եւ որ ԵՄ-ն եւ միջազգային հանրությունը կարող են միմիայն միջնորդել եւ աջակցել, բայց ոչ ինքնուրույն լուծել այն: Հրադադարի խախտումները՝ չխոսելով նույնիսկ ապրիլյան դեպքերի մասին, ցույց են տալիս, որ ստատուս քվոն անկայուն է, իսկ բանակցային լուծումը անհրաժեշտորեն կներառի «տուր եւ վերցրու» բաղադրիչը բոլոր կողմերի համար:

«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը