Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «ինքնասպանություն գործած» զինծառայողի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայող է «ինքնասպան եղել»:
«Հունվարի 29-ին սոցցանցերում և որոշ տեղական էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսներում տարածված հաղորդագրությունները, որոնց համաձայն Զինված ուժերի զինծառայող Խանալի Ֆաթաևը զոհվել է հակառակորդի արձակած կրակի հետևանքով, չեն համապատասխանում իրականությանը»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից:
Նախարարությունը նշել է, որ զինծառայողը մահացել է «ոչ մարտական պայմաններում. նա ինքնասպանություն է գործել»:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



