Թրամփը վստահ Է, որ շուտով ավելի քան 50 մլն բաժանորդ կունենա սոցցանցերում. CBN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ Է, որ մոտ ժամականերս Twitter-ում, Facebook-ում եւ սոցիալական մյուս ցանցերում իր բաժանորդների թիվը կգերազանցի 50 միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան նոր ղեկավարը հայտնել Է CBN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել հունվարի 29-ին:
Թրամփը հավաստիացրել Է, որ չԷր օգտվի սոցցանցերից, «եթե չլիներ ԶԼՄ-ների անազնվությունը»: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ լրագրողները շարունակաբար խեղաթյուրում են իր խոսքերը եւ դրանք քաղաքացիներին հասցնում սեփական մեկնաբանությամբ:
«Ես կարող եմ հայտարարություններ անել՝ շրջանցելով ԶԼՄ-ները: Այդժամ իմ խոսքերը կպահպանեն այն իմասը, որը ես եմ դրանցում դրել: Ես ստիպված չեմ լինում հանդուրժել այն, որ ԶԼՄ-ներն այլափոխում են դրանք»,-պարզաբանել Է Թրամփը սոցցանցերի օգտագործման առավելությունները:
«Ես վստահորեն կասեի, որ շուտով ավելի քան քան 50 մլն բաժանորդ կունենամ Twitter-ում, Facebook-ում, Instagramում եւ այլուր»,-այդ կապակցությամբ նշել Է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա հավելել Է, որ օգտագործելու Է Twitter—ում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական միկրոբլոգը, բայց, այդուամենայնիվ, նախընտրում Է իր անձնական @RealDonaldTrump-ը:
Թրամփը մինչ այժմ կանոնավոր կերպով տարբեր թեմաների վերաբերյալ իր մեկնաբանությունները հրապարակում Է անձնական միկրոբլոգում: Ներկայում Twitter-ը նրա բաժանորդների թիվը կազմում Է շուրջ 22,8 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



