Հարավային Կորեայի խորհրդարանը Բան Կի Մունին թույլատրել է առաջադրվել նախագահի թեկնածու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Հարավային Կորեայի Ազգային ժողովի (խորհրդարան) փորձագիտական խումբը եկել Է այն եզրակացության, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կկարողանա պետական բարձր պաշտոն զբաղեցնել, չնայած այն բանին, որ համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) բանաձեւերից մեկը հանձնարարում Է դա չանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հունվարի 30-ին Սեուլից հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը, Ազգային ժողովի Հետազոտությունների ծառայությունը (NARS) ուսումնասիրել Է ՄԱԿ-ի ԳԱ-ի 1946 թվականի բանաձեւը, որը որպես փաստարկ են օգտագործում Հարավային Կորեայի նախագահի պաշտոնի համար Բան Կի Մունի թեկնածության հնարավոր առաջադրման հակառակորդները:
Հետազոտությունների խորհրդարանական ծառայության զեկույցը պնդում Է, որ բանաձեւը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարին միայն առաջարկում Է պաշտոնաթողությունից հետո պետական բարձր պաշտոններ չզբաղեցնել, բայց չի արգելում դա անել: Դրա հետ մեկտեղ, փորձագետները հաստատել են, որ իրոք դեռ չի եղել մի դեպք, որ այլ երկրներից ՄԱԿ-ի նախկին ղեկավարները կառավարական պաշտոններ զբաղեցնեն կազմակերպությունից հեռանալուց հետո:
Բան Կի Մունն այս ամսին Նյու Յորքից վերադարձել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում 10-ամյա աշխատանքից հետո: Քանի որ դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը երկրի նախագահ Պակ Կըն Հեին իմպիչմենտ Է հայտարարել խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով, Բան Կի Մունին սկսել են համարել նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



