Բրիտանական իշխանությունները մտադիր չեն չեղարկել թագուհու կողմից Թրամփի ընդունելությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Բրիտանիայի կառավարությունում մեժել են երկիր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը չեղարկելու կոչերը, որոնք հնչել են ԱՄՆ-ի ղեկավարի կողմից միգրանտների համար խիստ սահմանափակումներ մտցնելու պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեծ Բրիտանիա պետական այցը նախատեսում Է օտարերկրյա պետության ղեկավարի ընդունելություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից: Դրան դեմ են այն հանրագրի հեղինակները, որի տակ իրենց ստորագրություններն են դրել արդեն ավելի քան մեկ միլիոն բրիտանացիներ:
Թրամփը Միացյալ Թագավորություն այցելելու պաշտոնական հրավերն ստացել Է հունվարի 26-ին Վաշինգտոնում վարչապետ Թերեզա Մեյի հետ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի առաջին հանդիպման ժամանակ:
Ինչպես BBC-ին ասել Է կառավարության մի աղբյուր, Մեծ Բրիտանիա Դոնալդ Թրամփի մուտքի արգելքը կլիներ «պոպուլիստական ժեստ»:
Աղբյուրը նաեւ հավելել Է, որ այցով Բրիտանիա ժամանելու հրավերն արդեն ընդունվել Է ամերիկյան կողմից, եւ հրավերի հետկանչն ամեն ինչ կփչացներ:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կարծում Է, որ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը չի արդարացնի հայրենակիցների սպասումները, եթե չկարողանա հետաձգել Դոնալդ Թրամփի այցը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



