Օբաման որոշել է հանդիպել Պուտինի հետ. New York Times
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Օբամայի աշխատակազմում իր աղբյուրները, գրում է Gazeta-ն։
Թերթը հայտնում է, որ այդ որոշումը նշանակում է, որ ԱՄՆ-ը հետ է կանգնում Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանին մեկուսացման մեջ պահելու քաղաքականությունից։
Ենթադրվում է, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Պուտինն ու Օբաման կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը։



