Իրաքի խորհրդարանն աջակցել է երկիր ԱՄՆ քաղաքացիների մուտքի արգելքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի խորհրդարանն աջակցել է օրինագծին, որով արգելք է սահմանվել երկիր ԱՄՆ քաղաքացիների մուտքի վրա: Արգելքը մտցվում է 90 օրով, փոխանցում է Meduza-ն:
Օրինագիծը, որը կոչվել է ԱՄՆ-ի մտցրած արգելքին «պատասխան միջացառում», ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
Փաստաթուղթը փոխանցվել է կառավարությանը, հայտարարել են Իրաքի 2 պատգամավորներ՝ մանրամասները չհստակեցնելով: Մասնավորապես՝ անհայտ է, թե արդյոք ժամանակավոր արգելքը կտարածվի՞ ամերիկացի զինվորականների, ամերիկյան հասարակական եւ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների, նավթային ընկերությունների անձնակազմի, նաեւ ԱՄՆ մյուս քաղաքացիների մուտքի վրա, որոնք Իրաք են այցելում գործնական նպատակներով:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



