Շվարցենեգերը խելահեղություն Է համարել ներգաղթի սահմանափակման Թրամփի հրամանագրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի սահմանափակմանն ուղղված հրամանագրերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հոլիվուդի աստղի խոսքը հունվարի 30-ին հրապարակել Է The Hill թերթը:
«Դա խելահեղություն Է, եւ մենք բոլորս հիմար վիճակում հայտնվեցինք, երբ Սպիտակ տունն, այդքան թույլ պատրաստված լինելով, այդօրինակ հրամանագրեր ընդունեց»,-ասել Է նա: «Կարծում եմ՝ նրանք շտապել են այդ հարցում: Կան նույն այդ նպատակներին հասնելու բազմաթիվ այլ ուղիներ»,-նշել Է դերասանը, հավելելով, որ հրամանագրերի գլխավոր խնդիրն այն Է, որ դրանք թերամշակված են: Նա այն կարծիքին Է, որ ավելի ճիշտ կլիներ դրանք նախ տալ իրավաբանների մանրակրկիտ ուսումնասիրմանը:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



