Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.7 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1 տրլ 429 մլրդ 44 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 6.7 տոկո սով:
Այդ թվում հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը կազմել է 256 մլրդ 442.8 մլն դրամ` աճելով 8.3 տոկոսով: Մետաղական հանքաքարի արդյունահանումը կազմել է 251 մլրդ 98.7 մլն դրամ`տալով 8.4 տոկոսի աճ: Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում աճը կազմել է 3 տոկոս, իսկ ծավալը՝ 5 մլրդ 344.1 մլն դրամ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



