Փալմիրայի հին միջնաբերդը սաստիկ տուժել է ռմբակոծություններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓորձագետները հայտարարում են, որ սիրիական ռազմաօդային ուժերը զգալի վնաս են հասցրել Փալմիրայի հին միջնաբերդին, որտեղ հիմա «Իսլամական պետության» գրոհայիններն են, հայտնում է «Դեյլի սթար» լիբանանական թերթը:
Թերթը մեջբերում է հնագետ Շեյհմուզ Ալիի խոսքերը, որը հայտնել էր, որ երկուշաբթիից սկսած սիրիական ռազմաօդային ուժերը առնվազն 13 ռումբ են նետել: Դրանք բոլորը պայթել են միջնաբերդում ու դրա շրջակայքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Փալմիրայի քաղաքացիական ակտիվիստ Հալեդ ալ Հոմսին էլ իր հերթին հայտարարել է, որ ռմբակոծությունների հետեւանքով փլուզվել է 13-րդ դարի ամրոցի պատերի զգալի մասը: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում է: Նրա գնահատականով ՝ վնասվել է ամրոցի պատերի 25 տոկոսը:



