Սիրիական ընդդիմությունն առաջին անգամ զրահատեխնիկա Է ստացել ԱՄՆ-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված ընդդիմության ուժերի դաշինքը (SDF) հայտարարել Է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո ընդլայնել Է աջակցությունը Սիրիայում գործող իր դաշնակիցներին եւ առաջին անգամ սկսել Է նրանց մատակարարել զրահատեխնիկա: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով SDF-ի ներկայացուցիչ Թալալ Սելոյին:
Զրահատեխնիկան եւ զրահափոխադրիչներն ստացվել են 4-5 օր առաջ, ասել Է նա: Դաշինքը հիմնականում բաղկացած Է քրդական ջոկատներից:
SDF-ի ներկայացուցչի խոսքով՝ չնայած տեխնիկայի ոչ մեծ քանակությանը, դա «իրենց ցուցաբերվող նոր աջակցության վկայությունն Է»: «Մինչ այդ մենք նմանօրինակ աջակցություն չԷինք ստանում, մեզ տրամադրում Էին թեթեւ զենք ու զինամթերք»,- հավելել Է Թալալ Սելոն:
«Դա ԱՄՆ-ի նոր ղեկավարության կողմից լիակատար աջակցության, մեր զորքերին ցուցաբերվող ավելի մեծ օժանդակության դրսեւորումներ են, քան ավելի վաղ»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



