Սպիտակում «շմոլ գազից» 4 կանայք են թունավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է.
Հունվարի 30-ին, ժամը 3.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 49-ամյա Զեփյուռ Ս.-ն, 27-ամյա Գոհար Մ.-ն, 22-ամյա Իսկուհի Մ.-ն եւ 50-ամյա Հրանուշ Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են հունվարի 30-ին, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:
Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



