Հայ «օրենքով գող» Արսեն Երևանսկիի հարցաքննությունը ոստիկանությունում (Video)
ՎԻԴԵՈՌուսաստանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոկվայի «Գանձակ» սրճարանում ձերբակալել են 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին, որը քրեական աշխարհում առավել հայտնի է «Արսեն Երևանսկի» անունով։
Ինչպես հաղորդում է primecrime.ru-ն, նրա հետ ձերբակալվել է ևս 9 մարդ։ Խուզարկության ժամանակ Մրտչյանի մոտ հայտնաբերվել է թմրանյութ։
Պարբերականի փոխանցմամբ՝ Երևանում հայտնի «օրենքով գող» Կնդոյի զարմիկը՝ Արսեն Մկրտչյանը, մեծ ազդեցություն ունի Կալուգայի և Մոսկվայի մարզերում։
Տեղեկատվության համաձայն՝ Արսենը եկամուտների մեծ մասը ստանում է դրամական միջոցների անօրինական կանխիկացման գործարքներից։ Իրավապահների խոսքով՝ ձերբակալվածը առողջական խնդիրներ ունի թմրանյութերի օգտագործման պատճառով, նա տեղաշարժվում է անվասայլակով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



