«Հրապարակ». Սոցապփոխնախարարի պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 27-ամյա Աշոտ Մարգարյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված 66-ամյա սոցապփոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին փոխարինող է գտնվել։ Մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 28-ամյա Աշոտ Մարգարյանը։ Մինչ Կարեն Կարապետյանի օգնական նշանակվելը նա եղել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի օգնականը, «Լույս» հիմնադրամի կենսաթոշակառուներից է, արտերկրում ուսում ստացած։ Մեր տեղեկություններով, նրան գործուղում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հաշմանդամների և այլ հարցերով սկանդալների մեջ հայտնված նախարարությունում «կարգ ու կանոն» հաստատելու, բարեփոխումների փաթեթ ներկայացնելու և նախարարական պաշտոնի պատրաստվելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



