ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել անհապաղ վերսկսել Սիրիայի շուրջ բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել Է հունվարին Աստանայում Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ կայացած բանակցությունները եւ կոչ Է արել ՄԱԿ-ի հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել դրանք: Ընդունված հայտարարության մեջ ԱԽ-ի անդամները Ղազախստանի մայրաքաղաքում կայացած հանդիպումը որակել են որպես Ժնեւի բանակցային գործընթացի վերագործարկմանն ուղղված «կարեւոր քայլ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանք հորդորել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային` «Ժնեւում բանակցությունները վերսկսել որքան կարելի Է արագ, ինչպես նաեւ կոչ են արել սիրական կողմերին` դրանց մասնակցել բարի կամքի ոգով եւ առանց նախապայմանների»:
Անվտանգության խորհրդում ընդգծել են Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման, հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մատնանշել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու կարեւորությունը: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մամուլի համար հայտարարության տեքստն առաջարկել Էր Ռուսաստանի պատվիրակությունը:
Նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ հանդիպում Է անցկացրել դե Միստուրայի մասնակցությամբ: Հանձնակատարը, ամփոփելով քննարկումների արդյունքները, լրագրողներին հայտնել Է, որ պլանավորում Է Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունները վերսկսել փետրվարի 20-ին:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



