Այլևս երբեք առավոտյան դատարկ ստամոքսին պետք չէ ուտել այս մթերքները, ահա թե ինչու
ԼԱՅՖՊարզվում է՝ դատարկ ստամոքսին որոշ մթերքների օգտագործումը կարող է լուրջ խնդիրներ և հիվանդություն առաջացնել աղեստամոքսային տրակտի և ստամոքսի համար:
Past.am-ը ներկայացնում է որոշ մթերքների ցանկ, որոնց առավոտյան օգտագործումը կարող է Ձեզ կանգնեցնել լուրջ խնդիրների առաջ:
-
Սուրճ
Գրեթե բոլորիս համար առավոտը սկսվում է մեկ բաժակ սուրճով: Սակայն ռավոտյան սուրճի սիրահարները պետք է իմանան, որ կոֆեինը ներթափանցելով դատարկ ստամոքս՝ նպաստում է ստամոքսի լորձաթաղանթի գրգռմանը, ինչի հետևանքով արտադրվում է ստամոքսահյութ: Ստամոքսահյութը սկսում է «քայքայել» ստամոքսի հյուսվածքները՝ խթանելով գաստրիտի առաջացումը:
-
Քաղցրավենիք
Եթե սովորություն ունեք դատարկ ստամոքսին օգտագործել քաղցրավենիք, ապա նյութափոխանակության խնդիրներ կունենաք, և շաքարախտի առաջացման վտանգ կառաջանա: Բանն այն է, որ երբ մեծ քանակությամբ շաքար է թափանցում ստամոքս, ենթաստամոքսային գեղձը՝ նման գերբեռնվածությանը չդիմանալով, անցնում է ակտիվ աշխատանքի:
-
Ցիտրուսային մրգեր
Գրեյպֆրուտի և նարնջի հյութի սիրահարները պետք է հրաժարվեն առավոտյան դատարկ ստամոքսին նման հյութեր խմելու սովորությունից, քանի որ այն նպաստում է գաստրիտի առաջացմանը:
-
Լոլիկ
Լոլիկը հարուստ է վիտամիններով և դյուրամարս տարրերով: Այնուամենայնիվ, դատարկ ստամոքսին ուտելիս՝ այս բաղադրիչները համադրվում են ստամոքաթթվի հետ, ինչն էլ կարող է ստամոքսի խոցի պատճառ դառնալ:
-
Սխտոր
Առավոտյան չի կարելի ուտել սխտոր պարունակող ճաշատեսակ, քանի որ սխտորի մեջ պարունակվող ալիցինը գրգռում է ստամոքսի և լեղապարկի պատերը՝ խաթարելով նրանց ակտիվ աշխատանքը:
Անի Գևորգյան