ԶԼՄ-ները Օբամային գտել են Կարիբյան ծովի կղզիներից մեկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշելի հետ հանգիստն անցկացնում Է Մեծ Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում՝ բրիտանացի միլիարդատեր, Virgin Group հոլդինգի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին այս մասին հայտնել Է TMZ ցանցային ռեսուրսը:
Ի հաստատումն իր խոսքի՝ ռեսուրսը զետեղել Է հանգստանալիս Օբամայի եւ Բրենսոնի մի շարք լուսանկարներ: Պետության նախկին ղեկավարը եւ նախկին առաջին տիկինը հյուրընկալվել են Նեկեր կղզում, որը պատկանում Է բրիտանացի ձեռնարկատիրոջը, որը մի շարք օդատիեզերական ծրագրեր Է իրականացնում ԱՄՆ-ում:
TMZ-ի գնահատմամբ՝ Օբաման՝ մուգ բեյսբոլկայով, մարզաշապիկով եւ անդրավարտիքով բացահայտորեն չի շտապում վերադառնալ ԱՄՆ, որտեղ արդեն մի քանի օր Է, ինչ կրքեր են բորբոքվում Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրերի պատճառով, որոնք խստացնում են ներգաղթի քաղաքականությունը:
Հունվարի 30-ին պետության 44-րդ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Քեւին Լյուիսը տարածել Է հայտարարություն, որում Օբաման պաշտպանել Է Թրամփի քաղաքականության դեմ ուղղված բողոքի ակցիաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



