ԱՄՆ-ի բանակի նախարարությունը Դակոտայում ձեռնամուխ է եղել նավթամուղի շինարարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի բանակի նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սփիերն ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ինժեներական հրամանատարությանը ցուցում Է տվել ակտիվացնել Միսսուրի գետի տակով Dakota Access Pipeline նավթամուղի շինարարության ջանքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ассошиэйтед Пресс գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Դակոտայի նահանգից ԱՄՆ-ի սենատոր Ջոն Հուվենին:
Հունվարի կեսերին Թրամփը հրամանագիր Է ստորագրել Keystone XL եւ Dakota Access Pipeline երկու նավթամուղների կառուցման նախագծի վերսկսման մասին, որոնց նախագծերը մեծ վեճեր Էին առաջացրել ամերիկյան հասարակության մեջ: Անդրադառնալով դրանցից առաջինին՝ նախագահը նշել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է կրկին բանակցություններ վարել որոշ պայմանների շուրջը:
Գործակալության տվյալներով՝ հնդկացիական ցեղերից մեկը, որը հանդես Է գալիս Հյուսիսային Դակոտայում նավթամուղի կառուցման դեմ, խոստացել Է դատարան գանգատ տալ ԱՄՆ-ի բանակի նախարարության որոշման դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



