Բերդավանում հակառակորդի կրակոցներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել (լրացված)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել:
Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ` Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հակառակորդը շարունակում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը: Զոհեր և վիրավորներ զինվորականների շրջանում չկան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



