Կանցկացվի Արմեն Երիցյանի անվան դահուկասպորտի հուշամրցաշար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾաղկաձորում կանցկացվի Արմեն Երիցյանի անվան դահուկասպորտի հուշամրցաշար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Մենք` դահուկասպորտի ֆեդերացիան մեծ կորուստ ունեցանք` մեզնից անժամանակ հեռացավ Արմեն Երիցյանը, ով երկար տարիներ գլխավորում էր ֆեդերացիան: Նախաձեռնել ենք, որ հուշամրցաշար կանցկացնենք: Այն կլինի Ծաղկաձորում: Դահուկավազքից կլինի արագավազքի առաջնություն, իսկ լեռնադահուկից` հատուկ ոլորավայրէջք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Սարգսյանը:
Հուշամրցաշարը կտևի երկու օր` փետրվարի 25-26-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



