Գեղարքունիքի մարզում այս տարվա առաջին ամսին ծնվել է 161 երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում 2017 թվականի հունվար ամսին ծնվել է 161 երեխա՝ 90 տղա եւ 71 աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 40 ծնունդ գրանցվել է Գավառի, 23 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 22 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում, 3 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում եւ 73 ծնունդ՝ Մարտունու ծննդատանը: 29 երեխա լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով:
Նախորդ տարվա հունվարին Գեղարքունիքում ծնվել է 211 երեխա՝ 121 տղա եւ 90 աղջիկ:
Մարզի ծննդատներում մոր եւ մանկան մահացության դեպքեր չեն գրանցվել:
Խոսրով Խլղաթյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



