Ավտոբուսում գողություն կատարած անձը բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1952 թ. ծնված Անահիտ Կ.-ն և հայտնել, որ թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և բանկային քարտեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ին, ով խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել:
Կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



