Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ֆուլ հաուս» սիթքոմում նոր կերպարներ կլինեն. Գրիգոր Դանիելյան

ԼԱՅՖ
«Ֆուլ հաուս»-ի 6-րդ եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն փետրվարի 7-ին, իսկ մինչ այդ սցենարի հեղինակները մեծ պատասխանատվությամբ զբաղված են սցենարային աշխատանքներով. Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց սիթքոմի սիրված դերասան Գրիգոր Դանիելյանը, ով նաեւ սցենարի հեղինակներից մեկն է:
 
«Իհարկե, նոր եթերաշրջանի հետ կապված փակագծեր չեմ բացի, հակառակ դեպքում կկոտրեմ հեռուստադիտողի հետաքրքրությունը, սակայն պետք է ասեմ, որ մենք ինչպես միշտ անում ենք հնարավորինը, որպեսզի մեր սկզբունքները չխախտենք ու մեր հավատարիմ հեռուստադիտողը եւս շարունակի հավատարիմ մնալ մեզ: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում, կարծում եմ՝ կկարողանանք պահպանել մեր հանդեպ հետաքրքրությունը», - նշեց Գրիգոր Դանիելյանը:
 
Հետաքրքրվելով, թե արդեն իսկ հայտնի ու սիրված հերոսները նոր եթերաշրջանում արդյոք կարգավիճակային փոփոխություններով կներկայանան, քանի որ նախորդ եթերաշրջանում Ֆելոյին եւ Տաթեւին վերջապես միասին տեսանք, մեր զրուցակիցը նշեց.
«Բնականաբար, զարգացումներ կլինեն, հերոսների կյանքում էլ ստատուսները կփոխվեն: Սակայն նկատեմ, որ սիթքոմը կսկսենք նախորդ եթերաշրջանի կարգավիճակներով, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն այս առումով, ցույց կտա եթերը: Ի դեպ՝ կլինեն նաեւ անսպասելի զարգացումներ»:
 
Արդեն հայտնի է, որ «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանում հիմնական հերոսներից բացի կնկարահանվեն Հայկ Պետրոսյանն ու Թամարա Պետրոսյանը: Նախորդ եթերաշրջանից հայտնի Քրիստինա Եղոյանը՝ Զառայի կերպարը, եւս կշարունակի հանդես գալ սիթքոմում:
«Ֆուլ հաուս»-ի նկատմամբ հեռուստադիտողի հետաքրքրությունը ոչ մի կերպ չի պակասում, այնուամենայնիվ, հարցին, թե սիթքոմի ստեղծագործական թիմը մտավախություն չունի արդյոք ձանձրացնել հեռուստադիտողին, Գրիգորը պատասխանեց.
«Ամեն եթերաշրջանից առաջ ունենում ենք այդ մտավախությունը, դրանից ելնելով էլ՝ ինքներս մեզ ապահովագրում ենք նման վտանգներից՝ ամեն անգամ էլ ավելի լավ  աշխատելով: Մենք երբեք այս հարցը չենք թողնում իներցիային, յուրաքանչյուր անգամ մենք ներդնում ենք մեր ողջ ջանքերը, որպեսզի լավ արդյունք ունենանք ու շարունակենք սիրվել մեր հեռուստադիտողի կողմից: Հույս ունենք, որ այս եթերաշրջանը եւս կհաջողենք»:
 
Մարտի կեսին արդեն սիրված սիթքոմը եթերում կլինի ու կշարունակի ժպիտ պարգեւել իրեն հավատարիմ հեռուստադիտողին:
Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը