Մեյը սխալ Է համարել Թրամփի ներգաղթի քաղաքականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը սխալ Է եւ չի կիրառվելու Մեծ Բրիտանիայում: Այդ մասին բրիտանական խորհրդարանում հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Նախագահ Թրամփի կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ այս կառավարության դիրքորոշումն այն Է, որ դա սխալ Է: Մենք նման բան չԷինք անի: Վեց տարվա ընթացքում, լինելով ներքին գործերի նախարար, ես երբեք նման քաղաքականություն չեմ կիրառել: Մենք գտնում են, որ այն տարաձայնություններ Է ծնում եւ ճիշտ չԷ»,-ասել Է նա:
Հունվարի 27-ին Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որի համաձայն 120 օրով սահմանափակվում Է փախստականների մուտքն ԱՄՆ եւ 90 օրով մուտքն ԱՄՆ կասեցվում Է Իրաքի, Սիրիայի, Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի եւ Եմենի քաղաքացիների համար: Դա առաջ Է բերել զանգվածային բողոքներ, նախագահի որոշումը դատապարտել են բազմաթիվ քաղաքական գործիչներ Ամերիկայում ու նրա սահմաններից դուրս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



