Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քաղցկեղը երկրորդ տեղում է հիվանդացության ցուցանիշով. Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը գործարկման փուլում է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Հայաստանում չարորակ նորագոյացությունների հետ կապված առկա իրավիճակն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

-Տիկին Վարդանյան, չարորակ նորագոյացությունների հետ կապված հանրապետությունում ինչպիսի՞ իրավիճակ ունենք: Հիվանդացության ի՞նչ տվյալներ կներկայացնեք:

-Չարորակ նորագոյացությունների հիվանդացության հետ կապված ասեմ, որ կայունացման միտում է նկատվում: Նախորդ տարի կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը  8 հազար 372 է: Իսկ ընդհանուր առմամբ, 2015 թվականի տարեվերջին ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը 40 հազար 862 է: Նույն տարվա տվյալներով՝ չարորակ նորագոյացություններից մահացության դեպքերի թիվը կազմել է 6 հազար 069: Պետք է ասեմ, որ այս ցուցանիշները 2014 թվականի համեմատ շատ չեն տարբերվում: Ընդհանուր առմամբ, կայունացում է նկատվում:

Ի դեպ, ասեմ, որ չարորակ նորագոյացությունները ոչ վարակիչ առավել տարածված հիվանդությունների շարքին են դասվում՝ զիջելով միայն սրտանոթային հիվանդություններին: Այսինքն՝ այս հիվանդությունը երկրորդ տեղում է և՛ մահացության, և՛ հիվանդացության ցուցանիշներով: Ինչ վերաբերում է տարիքային խմբերին, ապա ասեմ, որ թվերն ավելի խտացված են 40-60 տարեկանների սահմաններում, չնայած ասեմ, որ հիվանդացության երիտասարդացում նկատվում է, որն ուղիղ համեմատականի մեջ է  ռիսկի գործոնների հետ՝ ծխախոտ, ալկոհոլ, քաշի ավելացում:

-Ուռուցքային ո՞ր հիվանդություններն են առավել տարածված:

-Այստեղ մենք կտարանջատենք տղամարդկանց և կանանց շրջանում տարածված ուռուցքային հիվանդությունները: Արական սեռի մոտ ամենատարածվածը թոքերի, բրոնխների, կոկորդի, շնչառական համակարգի գոյացություններն են: Դրանց հաջորդում է շագանակագեղձի քաղցկեղը: Կանանց մոտ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, այնուհետև արգանդի վզիկի, սեռական օրգանների հետ կապված գոյացություններն են:

-Երեխաների շրջանում ի՞նչ միտում է նկատվում: Արդյո՞ք այստեղ էլ կայունացում կա:

-Այո, երեխաների շրջանում հիվանդացության տարածման տեսանկյունից իրավիճակը կայուն է, ակտիվացում չի նկատվում: Ասեմ, որ այս դեպքում առավել տարածված են արյան հիվանդությունները: Ես կցանկանայի այս համատեքստում ընդգծել մեր ձեռքբերումը՝ Արյունաբանական կենտրոնի վերազինումը, միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնության տրամադրումը, փոխպատվաստման իրականացումը: Շատ մոտ ապագայում ունենալու ենք առաջին փոխպատվաստումը: Մասնագետները վերապատրաստվել են եվրոպական լավագույն առաջատար կլինիկաներում:

-Սովորաբար հիվանդությունները ո՞ր փուլում են հայտնաբերվում:  Եվ, դուք խոսեցիք ռիսկի գործոնների մասին, կմանրամասնե՞ք:

-Ցավոք սրտի, հիվանդության հայտնաբերման գործում միայն 47 տոկոսն է բացահայտվում է առաջին և երկրորդ փուլում: 50 և ավելի տոկոսի դեպքում հիվանդությունը հայտնաբերվում է վերջին փուլերում: Այս դեպքում կանխարգելելու մասին խոսք լինել չի կարող: Այստեղ ապրելիության ցուցանիշը նվազում է: Այս առումով նախարարությունը առաջնահերթ է համարում կանխարգելումը: Նախ ռիսկի գործոնների վերահսկում և դրանց բացառում մեր ապրելակերպում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ ուռուցքային որոշ հիվանդություններ կարելի է կանխել 40-60 տոկոսով, եթ ե պահպանենք առողջ ապրելակերպի չափանիշները: Համար առաջին ռիսկի գործոնը ծխախոտի օգտագործումն է, որը հատկապես տղամարդկանց է վերաբերում: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ամեն երկրորդ չափահաս տղամարդն ակտիվ ծխող է, և տեսնում ենք, որ առաջին տեղում են շնչառական համակարգի ուռուցքները: Ալկոհոլի չարաշահումը նույնպես խնդիր է, ինչպես նաև ավելորդ քաշը, ճարպակալումը:

-Ծխելու դեմ պայքարի գործընթացում ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում, արդյո՞ք խիստ մոտեցումներ կլինեն:

-Միանշանակ, մենք պետք է հասնենք մի իրավիճակի, երբ ծխելն այդքան էլ պատվաբեր չէ: Ծխելու դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը նախատեսել է կտրուկ շեշտադրումներով ծրագրեր: Ընդհուպ, բժշկական օգնության տրամադրման գործում լինելու է առանձնացում՝ ծխողների և չծխողների: Խնդրում եմ դա չհամարել մարդու նկատմամբ  բացասական վերաբերմունք, բայց եթե մենք միջոցներ են ծախսում մարդուն ստենտավորում ենք, իսկ հիվանդը շարունակում է անխնա ծխել, ապա այս դեպքում գտնում ենք, որ չծխողները պետք է ունենան մեծ արտոնություններ: Քայլեր են ձեռնարկվելու, որ հանրային վայրերում հստակ առանձնացվեն ծխողների և չծխողների սրահները:

-Դուք նշեցիք, որ ուռուցքային հիվանդությունների կանխարգելման խնդիրը համար առաջինն է: Ի՞նչ է անում նախարարությունն այդ ուղղությամբ:

-Այդ ուղղությամբ քայլեր իրականցվում են, մասնավորապես, բոլոր սկրինինգային ծրագրերում ուռուցքային բաղադրիչն առկա է: Ինչպես գիտեք, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սկրինինգային ծրագրի մի բաղադրիչը վերաբերում է արգանդի վզիկի քաղցկեղի, տղամարդկանց շրջանում շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերմանը: Կարծում եմ՝ այս ծրագիրը լինելու է շարունակական: Ծրագրին մասնակցած կանանց 6.8 տոկոսն ունի շեղումներ արգանդի վզիկի հետ կապված: Նրանք ստացել են համապատասխան բուժօգնություն, ցուցումներ: Ինչ վերաբերում տղամարդկանց, ապա ծրագրին մասնակցե լ է 2 հազարից ավելի մարդ, և ստացվել է այնպես, որ ամեն երկրորդ տղամարդն ունի շարունակական հսկողության կարիք: Իհարկե, այս քայլերը բավարար չեն, պետք է շարունակվի առողջ ապրելակերպի քարոզչությունը, նոր մակարդակի բերել առաջնային օղակում իրականացվող միջոցառումները: Այստեղ մենք ունենք շատ անելիքներ:

-Տիկին Վարդանյան, երևի թե ձեր պրակտիկայում շատ եք հանդիպել այնպիսի դեպքերի, երբ քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդի հարազատները հենց սկզբից ձգտում են նրան տանել արտերկիր: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Կան ախտորոշիչ ծառայություններ, որոնք առայժմ Հայաստանում չեն տրամադրվում, և շատ դեպքերում անհրաժեշտություն է լինում հիվանդին տանել դուրս: Այդ խնդրի լուծմանն է միտված Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծումը: Այն արդեն գործարկման փուլում է: Ի՞նչ է այն մեզ տալու: Ինչպես գիտենք, առաջնահերթ խնդիր է համարվում ախտորոշումը: Այնպիսի հետազոտություններ կան, որոնք միջազգային չափանիշներով պարտադիր են, որի արդյունքում ստանում ենք ավելի ճշգրիտ ախտորոշում: Այո, շատ քաղաքացիներ որոշ դեպքերում ստիպված գնում են այլ երկրներ այդ ախտորոշման համար: Ահա այս կենտրոնն այդ բացը լրացնելու է: Սա համարում եմ ձեռքբերում:

Մենք ոլորտում խնդիրներ ունենք: Ես կասեի, երևի թե ամենախնդրահարույց ոլորտն է առողջապահության համակարգում: Այն բավական ծախսատար է, մենք բողոքներ ենք ստանում՝ կապված ճառագայթային բուժման հերթագրումների, դրանց ֆինանսական ծախսերի հետ: Խնդիր ունենք, չենք հերքում, այդ ամենը վերլուծում ենք, առաջիկայում գործնական քայլերը տեսանելի կլինեն:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել