ԱՄՆ-ը թույլատրել Է գրին-քարտ ունեցողների մուտքը սահմանափակումների ենթարկված երկրներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճշտումներ Է մտցրել երկիր առավելապես մահմեդական բնակչություն ունեցող պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերաբերյալ հրամանագրում, որոնց համապատասխան ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն (գրին-քարտ) ունեցողներն այլեւս Միացյալ Նահանգներ մուտքի հատուկ թույլտվության կարիք չեն ունենա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրղների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
«Նրանք այլեւս հատուկ դիմումների կարիք չեն ունենա, որովհետեւ եթե նրանք օրինական ռեզիդենտներ են, նրանց դա (համապատասխան ընթացակարգն) այլեւս հարկավոր չի լինի»,- ասել Է մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



