Դատապարտյալ համար նախատեսված հանձնուքից հայտնաբերվել է մանրեցված կանեփանման զանգված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացի Կ. Ս.-ի կողմից դատապարտյալ Վ. Ն.-ի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր «PGN 300» գրառմամբ երկու դեղապատիճ և մանրեցված կանեփանման զանգված:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



