Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունն Արամայիս Գրիգորյանին հաստատեց Արարատի մարզպետի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Արամայիս Գրիգորյանին մաղթեց արդյունավետ աշխատանք:
Արարատի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Ռուբիկ Աբրահամյանի հրաժարականից հետո:
Արամայիս Գրիգորյանը 2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2008 թ. հունիսի 2-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է այդ պաշտոնից, այնուհետև 2013-2014 թվականներին զբաղեցրել Արարատի մարզպետի, ապա՝ Բնապահպանության նախարարի պաշտոնը, որից ազատվել է 2016 թվականի սեպտեմբերին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



