Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուսինե Բադալյան. «Տարիքս չի վախեցնում ինձ»

ՖՈՏՈ

Tert.am Life–ը գրում է

Դրական, անկեղծ, բնական, համեստ, միևնույն ժամանակ հատուկ, տրամադրություն հաղորդող մարդ... նմանատիպ խոսքերով և շնորհավորական մաղթանքներով է լցված հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջը։ Այսօր հաղորդավարուհին տոնում է իր 37–ամյակը։ Tert.am Life–ը կապ հաստատեց հոբելյարի հետ ու զրուցեց տարեդարձի անակնկալների և ոչ միայն այդ ամենի մաիսն։

 Առաջինը շնորհավորեց…

 Գիշերը 11։30–ից արդեն իսկ կային շնորհավորանքներ։ Երեխաներս էին անհամբեր սպասում, երբ է 00։00 լինելու, որ շնորհավորեն։ Անակնկալներ, որպես այդպիսին, առանձնապես դեռ չկան։ Բոլոր զանգերն ու շնորհավորանքներն ինձ համար անակնկալ են, որոնք և՛ հուզիչ են, և՛ հումորային. մեկ ծիծաղում եմ, մեկ արտասվում։

 Մեր ընտանիքում պետք չէ սպասել տոն օրերին, որ ինչ-որ պոռթկումներ լինի...

 Մեզ մոտ սովորական օրերն առանձնապես չեն տարբերվում տոնական օրերից։ Ոչ թե տոնական օրերն են անհետաքրքիր, այլ մեզ առանձնապես հատուկ առիթ պետք չէ`արտահայտելու այն, ինչ ուզում ենք ասել։ Երբ երեխաներս դպրոցից տուն են գալիս, միշտ ասում են`դու աշխարհի ամենալավ մաման ես, դու մեր հրաշքն ես, ինչ լավ ա, որ դու կաս։ Այս ամենն այնքան առօրեական է։ Չենք սպասում տոնական օրերին, որ ինչ-որ պոռթկումներ լինեն։ Մի կողմից դա հաճելի է, մյուս կողմից տոնական օրը կորցնում է իր յուրահատկությունը։

 Տարեդարձիս օրը…

 Հետաքրքիր է, ինչ ինձ հիշում եմ, եթե նույնիսկ մինչև փետրվարի 1–ը  բուք, սառնամանիք եղած լինի, ամսի 2–ին արև է դուրս գալիս։ Միայն անցած երկու տարիներին այդպես չի եղել, ինչն ինձ մտահոգում էր։ Կարծում էի՝ ինչ-որ բան այն չէ։ Բայց արի ու տես՝ այս տարի էլ արևոտ եղանակ է։

 Տարիքը երբեք չի վախեցնում ինձ, ամեն տարի ինձ համար ավելի հաճելի է …

 Ամեն պահ եմ ինքս ինձ բացահայտում։ Ես մի բան եմ հասկացել, որ անկախ նրանից՝ մարդիկ ինչ են մտածում, կյանքն ինչպես է դասավորվում, ինչ-որ մեկի մոտ հեշտ է ստացվում, մյուսի մոտ դժվար, երբեք պետք չէ կորցնել քո ներքին հոգու, սրտի մաքրությունը։ Ինչ էլ լինի, դու պետք է սեր տարածես շուրջբոլորը։ Պետք է քո կողքի մարդիկ իրենց յուրահատուկ զգան, քանի որ այդ ամենը փոխադարձ է լինում։ Ես ինքս ինձ միշտ մի բան եմ մաղթում, որ իմ շրջապատում բոլորն անհոգ, առողջ լինեն և մարդիկ չպակասեն, եթե ավելանան, շատ ավելի լավ։  

 Չեմ սիրում նշել տարեդարձս…

 Ծնունդս ընտանեկան միջավայրում կնշեմ, ինչպես միշտ։ Ես առանձնապես չեմ սիրում նշել տարեդարձս։ Ինձանից շատ երեխաներս կամ ընտանիքիս անդամներն են սպասում տարեդարձիս, հետևաբար սա այն օրն է, որ պետք է հարազատներով, ընտանիքիս անդամներով շրջապատված լինեմ։ Իհարկե, ռադիոկայանում էլ արդեն ավանդույթ է դարձել յուրահատուկ ձևով տոնել տարեդարձերը, ինչը շատ հետաքրքիր է և անակնկալներով լի։ 

Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը