Երևանում բացվել է «Ինտեր» երկրպագուների պաշտոնական ակումբը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻտալական «Ինտեր» Ֆուտբոլային ակումբը պաշտոնական ֆան-ակումբ ունի Հայաստանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է Inter.it պաշտոնական կայքը: Իտալական ակումբի պաշտոնական կայքը փաստում է, որ «Ներաձուրին ընտանիքը մեծանում է, և հերթական ակումբը բացվել է Հայաստանում»:
Ակումբի նախագահ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ ակումբի անդամները մեծացել են «Ինտեր»-ի լեգենդար ֆուտբոլիստների խաղին հետևելով:
«Ինտեր»-ը իտալական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկն է, որը ներկայացնում է Միլան քաղաքը և հանդես է գալիս Սերիա Ա-ում։ «Ինտերի» մարզաբազան գտնվում է Լոմբարդոյում։ Թիմի ստեղծման օր է համարվում 1908 թվականի մարտի 9-ը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



