Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքե՞ր կմտնեն պառլամենտ. տան «բազարը» շուկայում չի անցնում.«Իրատես»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Իրատես» թերթը գրում է. «Ժողովուրդն ասում է` տան «բազարը» շուկայում չի անցնում: Չերչիլն էլ ասում է` կանխատեսիր, հետո կբացատրես, թե ինչու տեղի չունեցավ:

Բոլոր դեպքերում, ո՞ւմ «կժպտա» ապագա պառլամենտը: Հասկանալի է, որ ՀՀԿ-ին, որի առաջնորդը վերջին ԳՄ-ներից մեկում ասել է` անթերի ընտրություններ պետք է անցկացվեն: Կարո՞ղ են՝ հարցնենք վարչապետաբար: Իհարկե` ոչ: Ինչո՞ւ: Նախ՝ որ իներցիան անպայմանորեն գործելու է: Ապա և՝ այսօր արդեն իսկ քաղաքագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում ռեյտինգային ընտրակարգի մասով, մանավանդ որ բավականին թվով օդիոզ ֆիգուրներ ներգրավվելու են այդ պայքարի մեջ. ասենք, Վարդանիկը Շիրակում «պայքարելու» է իր «ախոյան» Բալասանյանի որդու կամ նրա ներկայացուցիչների դեմ, և երաշխավորել, որ բոլոր ռեյտինգային-օդիոզները մինչև վերջ խաղի կանոնները կպահեն, փոքր-ինչ դժվար է:

Այսպիսով, պառլամենտ կմտնի ՀՀԿ-ն, ընդ որում` բավականին լուրջ ներկայացվածությամբ, որը վերջին` Հովիկ Աբրահամյանի «դուրսգրումից» հետո ապացուցեց, որ «վտակայնությունն» իսկապես «ձախության մանկական հիվանդություն է» ՀՀԿ-ում, խելացի «գառը» մնում է յուր «փարախում»:

Կարծում ենք, որ խորհրդարան կմտնի նաև ՀՅԴ-ն` դաշինք կազմելու ՀՀԿ-ի հետ: Չմոռանանք, սակայն, որ գրեթե հարյուրքսանամյա այդ «ծերուկը» անգամ իր կուսակցական մարզպետի կողմից ղեկավարվող մարզկենտրոնում` Գյումրու ավագանու ընտրություններում չկարողացավ հաղթահարել հինգ տոկոսի շեմը, բայց քանի որ ՀՅԴ-ն, ինչպես միշտ, լավ է կողմնորոշվում, կկարողանան հաստատապես կրկին բազմել պառլամենտի կարմիր աթոռներին:

Հաջորդ ուժը, որը լուրջ ներկայացվածություն կունենա պառլամենտում, կլինի խայտաբղետացված, բավականին անհասկանալի դարձած «Ծառուկյան» դաշինքը, քանի՞ տոկոսով, դժվար կլինի ասել, սակայն հաստատապես` որոշիչ ձայնով: Դաշինքը մաս կկազմի՞ ՀՀԿ-ի հետ՝ կոալիցիայի տեսքով: Կախված է ընտրությունների ընթացքից, իր և ՀՀԿ-ի հավաքած ձայներից: Կոալիցիայի հավանականությունը մեծ է, եթե իսկապես արդար ու անթերի ընտրություններ անցկացվեն: Ընդ որում, ԲՀԿ-ն, ի տարբերություն կամ ի նմանություն «Օհանյան» դաշինքի, այնքան խայտաբղետ է, որ, կարելի է ասել, դետոնատոր է դրված երկուսի տակ, պառլամենտում հայտնվելուց հետո` տրոհվելու, մաս-մաս լինելու առումով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատության շեմը բարձրացել է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ը