Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շատիվանքը կործանման եզրին է. Մշակույթի նախարարությունն արձագանքում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Վայոց ձորում գտնվող Շատիվանքի վանական համալիրը կործանման եզրին է: Ուխտագնացության վայր համարվող այս հուշարձանի  ծածկի սալաքարերը թափվել ու խախտվել են, տանիքի առանձին մասեր էլ դարձել են վտանգավոր, փլուզվել է բրգաձեւ պարսպի մի հատվածը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շատին համայնքի ղեկավար Տիգ րան Խուդոյանը վստահեցրեց, որ խնդրով դիմել են պատկան մարմիններին, բայց ոչ մի արձագանք: «Պատմական այս հուշարձանը, որը նաեւ բացառիկ է իր կառուցվածքով, քայքայվում եւ կորցնում է իր բովանդակային մասը»,-ասաց համայնքի ղեկավարը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը մեզ տեղեկացրեց, որ 2009 թվականին իրականացվել է Շատիվանք վանական համալիրի մոնիթորինգ, և նշյալ հուշարձանը գտնվում է ոլորտի պատասխանատու գերատեսչության ուշադրության կենտրոնում: «ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է պատմամշակութային հուշարձանների ամենամյա մոնիթորինգ, որի արդյունքում ձևավորվում է առավել վտանգված և արժեքավոր հուշարձանների ցանկ: Պետական բյուջեի հատկացումների հաշվին 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով 2018 թ. նախատեսված է գումար հուշարձանի վերականգնմա ն գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար»,-ասաց նա:

Նախարարի տեղակալը ցավով արձանագրեց, որ բյուջեի հատկացումները սակավ են, և անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անդրադառնալ բոլոր հուշարձանները մասնակի փլուզումից փրկելու խնդրին: «Դրանք կարող են իրականացվել միայն երկարաժամկետ ծրագրերի արդյունքում, չնայած հնարավորության դեպքում անպայմանորեն անդրադառնալու ենք այս հուշարձանին»,-վստահեցրեց Արեւ Սամուելյանը:

Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից 4 կմ արևելք` ձորամիջի բարձրադիր գոգավորության վրա: Համաձայն Ստ. Օրբելյանի վկայության` այն կառուցվել է 929թ. Բագրատունի Աբաս Ա թագավորի գահակալության շրջանում: Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի ու այլ շինություններից:

 1671-1674թթ. ընթացքում եկեղեցին վերակառուցվել է ջուղայեցի գրասեր վաճառական Մահտեսի Հակոբի ջանքերով: Եռանավ բազիլիկ եկեղեցի է` իր բոլոր հատկանշական կառույցներով: Ունի երեք մուտք, 8 լուսամուտ: Եկեղեցու արևմտյան մասում պահպանվել են գավթի հետքեր: Պատերի մեջ վերանորոգումների ժամանակ օգտագործել են հին շենքի սրբատաշ քարեր, խաչքարեր, ներսից՝ փոքր, անտաշ քարեր: Խորանը ժամանակին սվաղվել է և վրան արվել են որմնանկարներ: Որմնանկարներից մեկի նկարի մի մասն է պահպանվել: Վանքի ընդարձակ բակը տեղ-տեղ շրջապատված է բրգաձև պարսպով, որի հարավային հատվածում պահպանվել են վանական համալիրի օժանդակ շենքեր: 35 բնակելի և այլ երկհարկ շենքեր տարածված են հարավային պարսպի ողջ երկայնքով: Պարսպից դուրս են գտնվում իր կառուցման ինքնատիպությամբ աչքի ընկնող ջրաղացի ավերակները: Շատինի վանքը Վայոց ձորի երկարատև կյանք ունեցող վանքերից է: 

 

Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա