Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բուրգի ապամոնտաժումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մեծ ստրատեգ Սերժ Սարգսյանը կարծես սկսում է սխալվել իր հաշվարկներում։ Այն բազմաթիվ կոմբինացիաները և շախմատային պարտիաները, որոնք ժամանակին նրան հնարավորություն էին տալիս խուսանավելու ընտրական գործընթացներում և պաշտպանելու իր իշխանությունը, սկսում են չարդարացնել իրենց։ Հասկանալի է, որ Հայաստանում իրավիճակը սարսափելի է, բոլոր առումներով։ Այս ամենի պատասխանատուն նախ և առաջ իշխող կուսակցությունն է։

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ էին ուզում անել նրանք իրավիճակը շտկելու և ապրիլյան փորձությանը պատշաճին ներկայանալու համար։ Առաջին քայլը, որ արեցին՝ վարչապետի փոփոխությունն էր։ Կարապետյանն իր իմիջային լուծումներով և վճռականությամբ պետք է փրկեր ՀՀԿ-ն։ Բայց արի ու տես, որ ֆարսը չստացվեց։ Հասարակությունն իրեն հատուկ հոտառությամբ հասկացավ, որ սա հերթական անհաջող կեղծիքն է։ Փոխարենը՝ Սարգսյանն ունեցավ հավատարիմ թիմակցի և անփոխարինելի ընկերոջ ՝ Աբրահամյանի կորուստը, կարծում եմ՝ անդառնալիորեն։ Գազի աշխատողների 7000-անոց միֆը շատ արագ զիջեց իր դիրքերը դաժան իրականությանը։ Կարծում ենք, ՀՀԿ-ական վերնախավը շատ լավ է հասկանում, որ անգամ կուսակցության ներսում չունի գաղափարակիրների բանակ և հատկապես նյութական վերնախավն ինչու է հավաքված այդ կուսակցության մեջ։

Հայաստանում, հատկապես՝ բիզնես-քաղաքականություն հարաբերություններում, հենց այնպես, ոչինչ չի լինում։ Աբրահամյանի ՀՀԿ-ն լքելուց հետո, սկսվեց մի երկար շղթա. մարզպետ, գյուղապետեր, տարբեր տարածքների համակարգողներ։ Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն խոսնակի միջոցով անընդհատ տեղեկացնում է, թե իրենց մոտ ամեն ինչ նորմալ է և խուճապի մատնվելու կարիք չկա, իրականում տեղի են ունենում հակառակ պրոցեսները։ Միայն այն հանգամանքը, որ նրանք հաճախակի են խոսում այդ մասին, վկայությունն է ոչ բարվոք վիճակի։ Այլապես, ինչպես եղել է միշտ, հարկ չէին համարի հասարակությանը ներկայացնել տեղեկատվություն։ Այժմ, երբ անընդհատ խոսում են օր օրի «ծաղկող» ՀՀԿ-ի մասին, պետք է հասկանալ հակառակ տրամաբանությունը։ Շարքն այսքանով չի ավարտվում։ Չնայած այն հանգամանքին, որ Սուրիկ Խաչատրյանը հավաստիացրել է ՀՀԿ-ն չլքելու մասին, նրա երբեմնի վստահելի մարզում վիճակը հուսադրող չէ։

Ստացվել է մի վիճակ, երբ նոր մարզպետի հետևողական ջանքերի արդյունքում, մարզում գոյացել է ՀՀԿ-ից դժգոհողների մի ստվար խումբ։ Դա հենց այն խումբն է, որն ապահովում էր ՀՀԿ-ի 120 տոկոսանոց հաղթանակներն այս մարզում։ Այժմ, երբ նրանք մեկուսացվում են իրենց աշխատանքից, զրկվում են լծակներից, նրանց որևէ բան չի մնում անել, քան լքել այդ կուսակցությունը կամ առնվազն չաշխատել իրենց չգնահատած կուսակցության համար։ Սակայն վերոնշյալը դեռ ամենաբարդը չէ։ Ամենաբարդը օլիգարխիայի և թաղային հեղինակությունների հետ ունեցած խնդիրներն են։ Սարգսյանի հաշվարկն այստեղ իրոք սխալ է, որում շուտով կհամոզվենք։ Տանելով ռեյտինգային ընտրակարգի, նա թերևս ակնկալում էր համադրել ինտելեկտուալ և փողային բաղադրիչը, խաղալ նրանց հակասությունների վրա և ստանալ ցանկալի արդյունք։

Սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում հակառակ պրոցես։ Սարգսյանը մոռանում է, որ այդ մարդկանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական ամբիցիաները և բավականին ունակ է հասկանալու համար, թե ինչքան է աշխատել իշխանության պահպանման և վերարտադրության ուղղությամբ։ Մհեր Սեդրակյանի առնվազն չեզոքությունը և Արտակ Սարգսյանի հետ կապված վերջին իրադարձություններն այդ ամենի վկայությունն են։ Լքողների շարքը դեռ կշարունակվի ու հավանական է, որ այն թափ ստանա հենց ընտրություններին նախորդող ամենաթեժ շրջանում։ Իսկ դա նշանակում է բուրգի կազմաքանդում։

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

Նարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Ամռանը ամենաշատ թունավորումները գրանցվում են այս 3 մթերքիցՎինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»