Թրամփը հայտարարել Է, թե չի մեղմացրել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պատժամիջոցների ռեժիմների մեղմացման որոշումներ չի կայացրել, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ոչինչ չեմ մեղմացրել»,- ասել Է նա՝ Harley-Davidson ընկերության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում պատասխանելով հակառուսական պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ լրագրողների հարցերին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների ստորաբաժանումը հրապարակել Էր «Գլխավոր թույլատրագիր թիվ 1» վերտառությամբ փաստաթուղթը, որը վկայում Է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները փոխել են պատժամիջոցների ռեժիմը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ:
Ինչպես ճեպազրույցի ընթացքում պնդել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, խոսքը վերաբերում Է արդեն գործող սահմանափակումների գործողության ճշտմանը: «Դա նորմալ պրակտիկա Է՝ ճշտել որոշակի ոլորտներում պատժամիջոցների գործողությունն այն բանից հետո, երբ դրանք ավելի վաղ սահմանվել են»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



