Կիոկուշին կարատեիստները պատրաստվում են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան hունվարի 31-ից փետրվարի 12-ը ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ Ծաղկաձորում անցկացնում Է արդեն ավանդական դարձած ձմեռային ուսումնամարզական հավաք: Միջոցառումը անցկացվում 2 փուլով՝ մեծահասակների և պատանիների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից՝ փորձառու մարզիչների ղեկավարությամբ՝ մարզիկները կրկին ու կրկին ամրապնդում են իրենց կամքը, հմտությունները: Մարզիչներն էլ իրենց հերթին ջանք չեն խնայում՝ երիտասարդ սերնդին փոխանցելու իրենց գիտելիքները: Ուսումնամարզական հավաքի ընթացքում նրանք նախապատրաստում են նաև այն մարզիկներին, որոնք կմասնակցեն մարտի 18-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև Եվրոպայի գավաթի և աշխարհի առաջնություններին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



