Էվելինա՞, թե՞ Սերինե. ով կհաղթի «Ցանկալի փեսացու» նախագծում և կմնա Սոս Ջանիբեկյանի կողքին
ՖՈՏՈ«Արմենիա Պրեմիումի» համար նկարահանված «Ցանկալի փեսացու» ռեալիթի շոուն մոտենում է իր ավարտին: Այսօր կկայանա նախագծի եզրափակիչ փուլը, որի ժամանակ պարզ կլինի, թե ում է ընտրում Սոս Ջանիբեկյանը:
Դերասանի սիրտը գրավելու համար եզրափակիչ փուլ են հասել էվելինան և Սերինեն: Թե նրանցից ում կընտրի Սոսը, հեռուստադիտողը գուշակել չի կարող: Ի սկզբանե նախագծում ակնհայտ ֆավորիտ էր թվում Սաշան, սակայն կիսաեզրափակչում Սոսը հրաժարվեց նրանից՝ հիմնավորելով,, որ իրենց հարաբերություններում ինչ-որ բան փոխվեց:
Դերասանը նշում է, որ աղջիկներից որևէ մեկն առավելություն չունի, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները: Թե ինչ է նա մտածում իրականում՝ պարզ կլինի ուրբաթ օրը:
Նախորդ շաբաթ աղջիկները հանդիպել էին դերասանի մոր՝ դրամատուրգ Անահիտ Աղասարյանի հետ: Ծանոթությունից հետո նա ևս նշեց, որ որդուն դժվարին ընտրություն է սպասվում, սակայն Էվելինայի հետ հանդիպումից հետ նկատեց, որ մայրական ինտուիցիան հուշում է, որ որդին նրա հետ ամուր հարաբերություններ չի ունենա: