ԱՄՆ-ի հանրախանութների ցանցը հրաժարվել Է վաճառքի համար ապրանքներ գնել Թրամփի դստեր ֆիրմայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ում հանրաճանաչ Nordstrom հանրախանութների ցանցը որոշել Է հրաժարվել նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի ֆիրմայի նորաձեւ ապրանքները գնելուց: Այդ ապրանքները ներառված չեն հերթական սեզոնի տեսականու մեջ, որը բացվելու Է ընթացիկ տարվա աշնանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Nordstrom-ն իր որոշումը բացատրել Է առեւտրանիշի վատ վաճառքով: «Մենք միշտ հայտարարել ենք, որ գնումների մասին որոշումներն ընունում ենք վաճառքների արդյունքների հիման վրա: Մեզ մոտ ներկայացված են հազարավոր տարբեր առեւտրանիշեր, այդ թվում՝ ավելի քան 2 հազարը՝ կայքում»,- The Hollywood Reporter հանդեսին հայտարարել են ցանցի մամուլի ծառայությունում, որի կենտրոնակայանը գտնվում Է Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ):
Հանդեսն առայժմ որեւիցե փոխադարձ կապ չի հայտնաբերել հանրախանութների ցանցի որոշման եւ Թրամփի հակառակորդների գործողությունների միջեւ, որոնք կոչ են անում չգնել նրա դստեր ֆիրմայի արտադրանքը, ինչպես նաեւ այլ ապրանքներ, որոնք թողարկում են ԱՄՆ-ի նախագահին պատկանող ձեռնարկությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



