Չինաստանի զբոսաշրջության ճյուղը լուսնային օրացույցով Ամանորի օրերին 60 մլրդ դոլար Է վաստակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի զբոսաշրջության ճյուղը լուսնային օրացույցով չինական Ամանորի տոնակատարության օրերին վաստակել Է 423 մլրդ յուան (ավելի քան 61 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի զբոսաշրջության գործերի ազգային վարչությունը:
Նշվում Է, որ այս տարի եկամուտներն անցած տարվա համեմատությամբ ավելացել են 16 տոկոսով: Վարչության տվյալներով՝ տոնի օրերին Չինաստանի բնակիչները շուրջ 344 մլն ուղեւորություն են կատարել երկրի ներսում, ինչը 16,3 տոկոսով գերազանցում Է անցյալ տարվա ցուցանիշը:
Ավանդաբար չինական Ամանորը երկրում նշվող ամենամեծ եւ ամենասիրված ժողովրդական տոներից մեկն Է: 2017 թվականի (լուսնային օրացույցով 4715 թվականի) գալուստը համընկել Է հունվարի 28-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-0-/31/ 12.12
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



