Մել Գիբսոնը եւ Վինս Վոնը կնկարահանվեն ոստիկանների դաժանության մասին պատմող թրիլերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոլիվուդյան դերասաններ Մել Գիբսոնը եւ Վինս Վոնը վերստին կմիանան Dragged Across Concrete («Բետոնի միջով քարշ տվածները») քրեական թրիլերին մասնակցելու համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Արտիստները կմարմնավորեն գործընկեր ոստիկաններին: Նրանց աշխատանքից ազատում են այն տեսագրության հայտնվելուց հետո, որտեղ նրանք ֆիզիկական ուժի գործադրմամբ ցուցմունքներ են կորզում կասկածյալից:
Ռեժիսորը Ս. Քրեյգ Զալերն Է՝ «Ոսկրե տոմահավկ» կինոնկարի հեղինակը:
2016 թվականին Վինս Վոնը եւ Մել Գիբսոնը միասին աշխատել են «Խղճի մտոք» զինվորական դրաման ստեղծելիս: Գիբսոնը հանդես Է եկել որպես կինոժապավենի ռեժիսոր, իսկ Վոնը կատարել Է գլխավոր դերերից մեկը:
Մել Գիբսոնը որպես դերասան հայտնի Է «Արբեցուցիչ լուսաբաց», «Խիզախ սիրտը», «Մահացու զենք» եւ «Խելակորույս Մաքսը» կինոնկարներից:
Վինս Վոնը խաղացել Է առաջատար գործող անձանցից մեկի դերն «Իսկական խուզարկու» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում: Նա կատարել Է գլխավոր դերը Գաս Վան Սենտի «Պսիխո» ռեմեյքում եւ «Վռնդիչ դռնապանները» կատակերգությունում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



